«Դեկտեմբերի 10-12-ը ծրագրված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեզ պատմեցին, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, եւ 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետեւեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգեւորականների անուններ են նշել, որոնց կձերբակալեն։
Հասկացրել են՝ այնպես կանեն, որ ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգեւորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։
Մեզ ասացին, որ այս մասին տեղյակ են նաեւ 10 տիրադավները, որոնք մի կեղծ հայտարարություն տարածեցին, թե ափսոսում են հետաձգվելու առիթով, քանի որ ժողովին ուղղված ասելիք ունեին, պատրաստվում էին իրենց տեսակետն «արտահայտել»։
Չգիտես ինչու, այդ տեսակետը հրաժարվեցին Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում հայտնել, չնայած հրավիրված էին մասնակցելու:






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է