Ըստ GALLUP-ի , Հայաստանում կան մի քանի անձինք, որ կարող են համախմբել հանրությանը: «Գարեգին Բ.-ին վստահում է հարցման ենթարկվածների 17, Սամվել Կարապետյանին՝ 23 Միքայել Աջապահյանին՝ 26, Արման Թաթոյանին՝ 20 Նիկոլ Փաշինյանին՝ 6 տոկոսը»:
Նախ, աչքի է զարնում իրողությունը, որ հանրությունը Հայ առաքելական եկեղեցու Հովվապետին ավելի քիչ է վստահում, քան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչն արդեն Ամենայն հայոց կաթողիկոսի համար ցավալի փաստ է:
Երկրորդ, եթե այս տեղեկությունները վստահելի են, ապա համախմբման ունակության հարցում հանրությունը նախկին երեք նախագահներին բացարձակապես չի վստահում: Այսինքն, Հայաստանի քաղաքացին նրանց չի ճանաչում հաղթած, Արցախ ազատագրած և Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու ունակ գործիչ:
Սա շատ կարևոր է, եթե նկատի ունենանք, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը ներկայացնում են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իսկ առաջին նախագահի գլխավորած ՀԱԿ-ը վարչապետի թեկնածու է առաջադրել Լևոն Զուրաբյանին:
Ըստ այդ հարցման արդյունքների, հանրությունը չի վստահում Ադրբեջանի հետ «ուժեղ բանակցող» և «վարչապետի քաղաքական հարուստ անցյալ ունեցող թեկնածու ունենալու» քարոզչությանը: Այլապես վստահության ամենաբարձ վարկանիշ չէր վերապահի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հարցման վերոբերյալ արդյունքներից կարելի է եզրակացնել, որ քաղտեխնոլոգիական «կենտրոնը» մրցապայքարի պատրաստվող ընդդիմությանը երկու գլխավոր ուղերձ է հղում. առաջնորդվել «կոնսենսուս – Նիկոլ Փաշինյան» սկզբունքով և հանրությանը որևէ կոնկրետ գաղափարախոսություն և դրանից բխող գործունեության ծրագիր չներկայացնել, բավարավել «միայն թե նա թող թողնի, հեռանա» կարգախոսով:
Որքանո՞վ են իրական կամ գոնե իրականությանը մոտ հարցման հրապարակված արդյունքները, արդեն էական չէ: Էական է, որ Հայաստանը խորհրդարանական ընտրությունների կարող է գնալ իշխանության ծրագրի և «գրավիչ անորոշության» միջև հանրային երկփեղկվածությամբ, մի իրավիճակ, որ շատ ավելի մարտահրավերային կլինի, քան եթե ընդդիմությունը հանդես գար միասնական-այլընտրանքային հայեցակարգով և վարչապետի կոնսենսուսային թեկնածուով:
Հաշվարկն, ըստ երևույթին, այն է, որ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը չի հավատում «վերադարձ Արցախ» նարատիվին, բայց և «չի ընդունում անարժանապատիվ խաղաղությունը», ուստի «հնարավոր է չորս-հինգ ուժերով ապահովել թվաբանական մեծամասնություն և իրակաանցնել իշխանափոխություն»:






Բաց մի թողեք
Տարվա սկիզբը պայթյունով. Գերմանիայի Նոր տարվա հրավառությունը և ավանդույթը վերածվում է տրավմայի. Լուսանկարներ
Տոկաևը մերժում է Նազարբաևի միջնորդությունն ու Պուտինի դեմ քարոզչական «հակագրոհ է կազմակերպում»
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը