25/01/2026

Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ ստորգետնյա ապաստարան՝ բունկեր

Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ ստորգետնյա ապաստարան՝ բունկեր, որը գտնվում է Թեհրանի մոտակայքում։

Դա արվել է ռահբարի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ կրկին ակտուալ են դարձել Իսլամական Հանրապետության վրա ամերիկյան հնարավոր հարձակման հարցերը։

Այս մասին հայտնում է Iran International-ը։ Ռահբարին բունկեր տեղափոխելու որոշում կայացվել է այն բանից հետո, երբ բարձրաստիճան զինվորականները գտնահատել են, որ շատ մեծ է հավանականությունը, որ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։

Այն համարվում է ամրացված համալիր՝ փոխկապակցված բազմաթիվ թունելներով։ Խամենեիի գրասենյակի կառավարչական աշխատանքները ստանձնել է ռահբարի երրորդ որդին՝ Մասուդը։ Նա նաեւ իրականացնում է ռահբարի եւ գործադիր իշխանության միջեւ կապի հիմնական ապահովումը։