Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱԳ ղեկավար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև կապի հաստատման մասին։
«Պարոն Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև կապի ալիքը բաց է, և անհրաժեշտության դեպքում դրա միջոցով փոխանցվում են անհրաժեշտ հաղորդագրություններ։ Մենք միշտ հավատարիմ ենք մնացել դիվանագիտության և բանակցությունների սկզբունքին՝ իհարկե, երկկողմ բնույթի բանակցություններին», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը թույլատրել է հանդիպում Իրանի ներկայացուցիչների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Reuters-ը։
Reuters-ի հաղորդման համաձայն՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները հունվարի 10-ին կապ են հաստատել ԱՄՆ-ի հետ «միջուկային հարցերի շուրջ», և ԱՄՆ առաջնորդը թույլատրել է «հանդիպում նրանց հետ»։
Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում իրանական ընդդիմության առաջնորդ, գահաժառանգ արքայազն Ռեզա Փեհլավիի հետ։






Բաց մի թողեք
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Իսլամական Հանրապետության դրոշի փոխարեն մինչհեղափոխության դրոշներ՝ Եվրոպայում Իրանի դեսպանատների մոտ. Լուսանկար
Թեհրանի ցույցերի ժամանակ մահացածների մարմինների կադրերը՝ արված դիահերձարանների մոտ, հայտնվել են համացանցում