Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Ջորջինա Ռոդրիգեսի հետ ամուսնանալուց հետո վաճառել պորտուգալական Կայշկայշում ուենցած առանձնատունը։
Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Հոդվածի համաձայն, Ռոնալդուն անցյալ տարվա օգոստոսին ամուսնության առաջարկ է արել մոդել Ռոդրիգեսին։ Զույգը պատրաստվում է ամուսնանալ այս տարվա ֆուտբոլի առաջնությունից հետո։ Առանձնատունն ունի ութ ննջարան, լողավազան, ստորգետնյա ավտոկայանատեղի, մասնավոր կինոդահլիճ։
Առանձնատան մոտավոր արժեքը կազմում է 40 միլիոն դոլար։
Ի դեպ, ժամանակին Ռոնալդուն ցանկացել է գնել հարեւան հողամասն ու գոլֆի խաղադաշտն էլ գնել, որը պատկանել է մի հյուրանոցի, սակայն նրան մերժել են դրանք վաճառել։







Բաց մի թողեք
Հունվարի 13-ի աստղագուշակ․ Միևնույն ժամանակ չի կարելի բացառել անձնական կյանքում աննշան անախորժությունները
Ռուս երգչուհի Լարիսա Դոլինային դատարանի որոշմամբ կվտարեն տանից. Լուսանկար
Հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում