Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի:
Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակները արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հայտարարությանը՝ մերժելով այն:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով այս հայտարարությանը հետևած նախագահների գրասենյակների մերժումներին՝ գրել է.
«Բայց ինչ «լավ» է հաշվարկել ու գիտի իր ընդդիմախոսներին վարչապետ Փաշինյանը․․․ Արդեն իրենց կայքերում ծիծաղաշարժ կռուտիտներ են՝ ի՜նչ բավավիճենք, ո՜ւմ հետ բանավիճենք, նա ո՜վ է, որ բանավիճենք․․․
Որքան էլ ես բանավեճի փոխարեն կամ հետ միասին այլ բան եմ պատկերացրել, որը հիմնավորել եմ նախորդ գրառմանս մեջ, այսպիսի արձագանքներ կարդալուց հետո չեմ կարող չասել՝ այ բալամ, պարտվելուց առաջ գոնե ռինգ մտեք, թե չէ ձեռքերը բարձրացրել եք վեր, մի հատ էլ խրոխտ ու խելոք տեսք եք ընդունել․․․
Տասը վախը մի մահ է․․․
Իրոք որ՝ հաԽՏանակաՑներ են․․.»:






Բաց մի թողեք
Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, իսկ հալածանքներն անցողիկ են
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար
Սիրելի հայրենակիցներ՝ մի խաբվեք, հարգելի իշխանություններ՝ մի խաբեք