«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևանում սեպտեմբերի 17-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 17-21-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-6, սեպտեմբերի 19-20-ին` ևս 5-7 աստիճանով։






Բաց մի թողեք
Խավարին կփոխարինի աստվածային լույսը․ Միքայել Սրբազանի շնորհավորական խոսքը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Ամանորյա ուղերձը․ Տեսանյութ
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին