Քիչ առաջ Երևանի Ամիրյան փողոցից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ավտոմեքենան։
Նա այսօր տանից դուրս էր եկել առանց պետհամարանիշների Mercedes V-Class մինիվենով, և «Կացին» ռեստորանի մոտ պարեկները կանգնեցնում են նրա մեքենան և հայտնում, որ պիտի տանեն հատուկ պահպանվող տարածք՝ «պլաշչադկա»։
Այդ ընթացքում պարեկների հետ բանակցել է Արզաքանցյանի վարորդը, ապա միջամտել է նաև Արզաքանցյանը՝ փորձելով պարեկներին համոզել, որ մեքենան չտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք։
Սակայն բանակցություններն ապարդյուն են անցել, ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին պատկանող առանց պետհամարանիշների մինիվենը պարեկները ՃՈ էվակուատորով տեղափոխեցին ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։






Բաց մի թողեք
Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար
Իսրայելն ու Թուրքիան, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա
Ալիևը, հավանաբար, կընդունի Պուտինի «խաղի կանոնները», այլ ելք ունի՞