Հինգշաբթի օրը մայր տաճարի տարածքում իրավիճակը լարված էր: Այնտեղ էին 10 դավաճան եպիսկոպոսները, ովքեր դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին` դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին հրավիրելով բոլորին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառին «հանգստի կոչելու» պահանջին միանալու։
Այս հայտարարությունից հետո Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հայտարարեց, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի` տեղի կունենա Մայր Աթոռում նույն օրը, ժամը 17:00-ին: Մայր Աթոռում հավաքվելու կոչեր արեցին որոշ ընդդիմադիր ուժեր, անհատներ: Արդյունքում` եկեղեցու բակում գերակշռում էին ոչ թե Փաշինյանի աջակիցները, այլ՝ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գնաց այս քայլին, ի՞նչ տվեց այս ամենը նրան:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հրապարակ թերթի հետ զրույցում ասել է. «Արմինե Օհանյանը երեկ մի ֆանտաստիկ նյութ էր գրել: Նման նյութ կարող է գրել միայն մեկը, ով լավ ճանաչում է Նիկոլին: Գրել էր, որ նա այժմ հանգիստ` կոնյակի բաժակը ձեռքին, համակարգչի առջեւ նստած նայում է, թե ինչ է կատարվում Էջմիածնում, եւ հոգին փառավորվում է այդ տեսարանից: Շատերը գրում են, որ իշխանականները պարտվեցին, անիմաստ տեղը գնացին մայր տաճար եւ այլն, բայց այդ մարդը բացարձակ այլ խնդիր է լուծում: Ես եւս Նիկոլին լավ եմ ճանաչում ու վստահաբար ասում եմ, որ նրա խնդիրը ո՛չ հաղթանակելն էր, ո՛չ էլ պարտվելը: Նա խնդիր չէր դրել հաղթելու կամ սադրելու: Նրա խնդիրն այլ էր, եւ նա կոնկրետ լուծեց: 10 տիրադավներ հորդորով դիմեցին Վեհափառին, որպեսզի նա հեռանա: Այս ամենի նպատակն այն է, որ նրա առաջիկա քայլերը հենված լինեն հենց այս ամենի վրա` որ մենք փորձեցինք, չստացվեց, իսկ, այ, հոգեւորականները դա անում են, եւ ես աջակցում եմ նրանց: Նա հերոսացնում է այդ եպիսկոպոսներին, որ նրանք, անգամ թուքումուր ուտելով, որդիական հորդոր հղեցին Վեհափառին, սակայն նա չլսեց իրենց:
Չեմ բացառում, որ առաջիկայում մենք Հ1-ի եթերից նոր դաժան սերիաներ տեսնենք` «Տուշոնկա» սյուժեից: Օրինակ` Արշակ սրբազանի՝ գրպանը պլան գցելու մասին կամ` Վեհափառի կողմից իբրեւ կատարված քրեական հանցագործությունների` փողերի լվացման, ռուսի շպիոն լինելու մասին եւ այլն, որոնք հիմք կնախապատրաստեն Վեհափառին եւս կալանքի տանելու համար:
Տեղի ունեցածը կրկես էր: Նիկոլը լավ գիտեր, թե այն ինչ ավարտ է ունենալու, բայց բազմասերիանոց ֆիլմի մեկ արարն իրեն պետք էր` հետագա քայլերը ծրագրելու համար, որ եթե որդիաբար հորդորը չես ընդունում, կգնաս քրեական հոդվածներով»:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել