Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը:
Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ:
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը:
Ձեռնարկվում են միջոցներ 49-ամյա տղամարդուն և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։
Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին, վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։






Բաց մի թողեք
Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո դատավորը վարույթը կասեցրել է
«Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանին ու Արամ Քոչարյանին տանում են կալանքի
Կրակել են Գյումրիում դաջվածքներ անող հայտնի տղամարդու աչքին