Մարտի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
ՀՅԴ-ն որոշում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը
Իրանում հայ ցուցարար է սպանվել. Լուսանկար
#Ուղիղ․ Փաշինյանը պաշտոնանկ արված Գեւորգ Սրբազանի հետ պատարագի է մասնակցում