«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացրել է լուսանկարները Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) – /Հ-17/ ճանապարհից՝ մինչ հիմնանորոգումը և հիմնանորոգումից հետո։
««ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն ՀՀ պետական բյուջեի միջոցներով բարեկարգել է ճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։ 1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։
Այս ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր և այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով»,- հայտնում են հիմնադրամից։







Բաց մի թողեք
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր
Եթե լրատվամիջոցների կողմից ճնշում չլիներ, Միքայել Սրբազանի վիրահատությունը էլի ձգձգելու էին
Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն․ Լուսանկար, Մտքեր