Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Գյումրու նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել «Սեւ բերդ» պատմամշակութային ամրոցի հողերը հանցավոր ճանապարհով սեփականացնելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել, ապա տնային կալանքը` որպես խափանման միջոց էր կիրառվել Բալասանյանի որդու` Խաչատուր Բալասանյանի եւ Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի նկատմամբ։
Բացի նրանցից նույն գործով մեղադրանքներ է ներկայացվել նաեւ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին, որը ներկայիս փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի հայրն է և եւս երկու անձի։ Սամվել Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ 2 դրվագով խոշոր չափերի փողերի լվացման համար։
![]()






Բաց մի թողեք
Ուղիղ․ Մայր Տաճարում կիրակնօրյա պատարագ է. Ի՞նչ տեղի կունենա այսօր․ Տեսանյութ
#Ուղիղ․ Փաշինյանը՝ շրջիկ խմբի հետ պատարագի Գառնիում․ Տեսանյութ
Մեր երկրին պետք է նոր՝ հինգերորդ ղեկավարի անուն․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ