Նիկոլ Փաշինյանի մանիակալ սեվեռումը` երեք նախագահների հետ բանավեճի գաղափարի վրա պետք է ինչ-որ բացատրություն ունենա: Չէ՞ որ այսօր նա արդեն երկրորդ անգամ բարձրացնում է այդ հարցը Ֆեյսբուքում, իսկ վերջին կես տարվա ընթացքում նա երևի երեսուն անգամ արդեն այս հարցով դիմել է նախագահներին, մի դեպքում անգամ առաջարկելով այդ բանավեճը կազմակերպել ԱԱԾ-ի կալանավայրի իր ժամանակին նստած բանտախցում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Համաձայնեք, որ ինչ-որ հիվանդագին բան կա այս ամենում: Չէ՞ որ չկա աշխարհում հիմա և չի եղել երբևէ անցյալում մի ղեկավար, որը հետաքրքրված լիներ հանրային բանավեճ ունենալ իրենից առաջ կառավարած ղեկավարների հետ: Թրամփը երբեք չի կանչի բանավեճի Օբամային կամ Բայդենին, Սթայմերը չի բանավիճի Սունակի կամ Քամերոնի հետ, Մակրոնը չի հրավիրի բանավեճի Սարկոզիին կամ Օլանդին:
Նիկոլի այս հիվանդագին մտասեվեռման պատճառը մեկն է: Նա բոլորից լավ գիտի, թե ինչ հանցագործություն է կատարել հայ ժողովրդի դեմ 2019-2020 թվականներին` մերժելով բանակցությունները Մինսկի խմբի խաղաղության պլանների շուրջ և Հայաստանը ներքաշելով կործանարար պատերազմի մեջ: Նա լավ գիտի, որ մեր զինվորների արյունը, Հայաստանի աղետալի թուլացումը և համազգային նվաստացումը իր խղճի վրա է:
2019 թվականի խաղաղության պլանների և Նիկոլի կողմից դրանց մերժման բացահայտումը սարսափեցնում է նրան: Բանավեճի մասին սևեռուն այս խոսակցությունը կոչված է շեղելու հանրային խոսակցությունը իր մեղքերի բացահայտումից:
Այս է, ուրիշ բան փնտրել պետք չէ: Ամեն անգամ, երբ նրա մոտ սկսում է նախագահների հետ բանավեճի ձգտման նոպան, իմացե’ք, որ նա նորից ընկել է տվայտանքների և սարսափի մեջ այն մտքից, որ մի օր եղելությունը բացվելու է, բոլոր փաստաթղթերը հրապարակվելու են և պատմությունը իր ծանր դատաստանն է տեսնելու Հայոց պատմության ամենաձախողակ և փոքրոգի ղեկավարներից մեկի` Նիկոլ Փաշինյանի նկատմամամբ:
Եվ, այո, Նիկո՛լ, Տեր-Պետրոսյանը միշտ կմնա պատմության մեջ որպես հաղթանակած նախագահ, իսկ դու` որպես ողորմելի մի ձախողակ»:






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա