Օրեր առաջ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ անվտանգային մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը»:
«Լուրեր»-ը հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Դիվանագիտական ներկայացուցչության պատասխանում նշված է.
«Մեր աջակցությունը միտված է օգնել երկրներին արձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին՝ ունենալու հաշվետու, ժողովրդավար առաջնորդներ, որոնք աշխատում են խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդման ուղղությամբ»:






Բաց մի թողեք
Եվրամիության խորհրդի նախագահությունն անցնում է Կիպրոսին
Իրանի նախագահը՝ երկրում սկսված ցանցային ապսամբության մասին, Թրամփի հակադարձումը․ Լուսանկարներ
Բուլղարիան՝ քաղաքացիների խառը արձագանքների ֆոնին, անցնում է եվրոյի. Լուսանկարներ