Թբիլիսիում հաքերները «կոտրել» են տրանսպորտի վալիդատորները:
Վճարային համակարգի վրա կիբերհարձակման պատճառով Թբիլիսիի հասարակական տրանսպորտն անվճար է սպասարկում ուղևորներին։
«Սարքերը կմիանան խնդիրը վերացնելուն պես, այդ ընթացքում տրանսպորտը կսպասարկի ուղեւորներին անվճար, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Տեսանյութը՝ այստեղ
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ տեղեկացնելով, որ համակարգն անջատելու որոշում է կայացվել:
Հաքերային հարձակման հետևանքով ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորների կողմից քարտերով ուղեվարձ վճարելիս տրանսպորտում հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը, վրացի քաղաքական նախկին գործիչների խոսքերից հատվածներ, «Կեցցե Վրաստանը, կեցցե Ուկրաինան» բացականչություններ։
«Հետաքննությամբ անպայման կպարզվի, թե որտեղից է իրականացվել կիբերհարձակումը։ Ներկա պահին ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձերը չեն գանձվում։ Աշխատանքներ են տարվում վճարային համակարգը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է նա։






Բաց մի թողեք
Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը
Եվրոպան պատրաստ է մինչև 15,000 զինվոր ուղարկել Ուկրաինա․ Welt
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար