Այվազովսկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։
Այս մասին փոխանցեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ մեկ անձ դիմել է հիվանդանոց՝ բուժզննության։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ ավտոբուսի ինքնավթարի պատճառը եղել է մեկ այլ մեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, բախումից խուսափելու համար վարորդը մեքենան շրջել է ու հարվածել պատին։
Վարորդը աննշան վասվածք է ստացել և հրաժարվել բժշկական կենտրոն տեղափոխվել։






Բաց մի թողեք
Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ
Արտակարգ դեպք՝ Լոռիում, «թnւնավորում շմnլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց
Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար