Մեղադրանքի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի, դատական նիստից առաջ խոսելով իրեն առաջադրված մեղադրանքի մասին դատարանի բակում ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հարցին, թե ինչո՞ւ տարիներ առաջ հարուցված գործն այսօր ակտիվացրին, ասաց` իրենցից հարցրեք։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հովիկ Աբրահամյանի գործով նիստը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց․ դատարանի որոշմամբ նրան տնային կալանք սահմանվեց, իսկ հուլիսի վերջին արդեն, դատարանի որոշմամբ, տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։ Հակակոռուպցիոն դատարանից մեզ հայտնել էին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացվել են դատարան։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց, նա նշեց, որ, երբ ինքը դատախազությունում է եղել այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է արել։
Նիստին ներկայացել են մի շարք լրատվամիջոցներ, դատարանը նրանից հետաքրքրվեց` դեմ չէ՞ որ տեսանկարահանվի նիստը, նստած տեղից պատասխանեց` ոչ։ Դատարանն ասաց` կանգնած են պատասխանում, ապա ավելացրեց` գիտի, որ վիրահատություն է տարել։
Նախկին պաշտոնյան արձագանքեց` կանգնած կարող է պատասխանել։
Շատ է ինձ անհանգստացնում այս ամենը։ Յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործընթացներին ու նրա կալանքին։
Հարցին՝ եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հարձակումներն անհանգստացնու՞մ են նրան, ՀՀ նախկին վարչապետը պատասխանեց. «Բոլորիս են անհանգստացնում»։






Բաց մի թողեք
Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է․ ինչ է պետք անել քարտ ձեռք բերելու համար
Ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն. Լուսանկար․ #ՄերՁևով
EuroNews. Բաքվի «Սպիտակ քաղաքը» ցույց է տալիս, թե ինչպես է մարդակենտրոն պլանավորումը վերաձևավորում քաղաքային կյանքը