Հունվարի 7-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում ծառից կախված դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները նշված բնակավայրի տներից մեկի մոտ ծառից կախված կնոջ դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված բնակավայրի բնակիչ 38-ամյա Սաթենիկ Գ.-ն երկտող է թողել, ապա ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղել:
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սաթենիկ Գ.-ն ծնվել է նշված գյուղում, սակայն ապրում էր Երևանում: Դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը:






Բաց մի թողեք
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար