31/12/2025

Իրեն հռչակել է ազատ աշխարհի առաջնորդ և առաջարկել սեփական ծրագիրը․ Լուսանկար

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմն իրեն հռչակել է «ազատ աշխարհի առաջնորդ»՝ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակից դադարեցման՝ «շաթդաունի» ֆոնին։

Այս մասին հայտնում է դեմոկրատ նահանգապետի մամուլի գրասենյակը։

«Լավ լուրեր, հայրենասերներ։ Քանի որ Վաշինգտոնը չի աշխատում, հիմա ես, Գեւին Նյուսոմս, լինելու եմ ազատ աշխարհի առաջնորդը»,- ասված է սոցկայքի էջում հրապարակված գրառման մեջ։

Կալիֆորնիայի նահանգապետն առաջարկել է շատ պարզ նախագիծ՝ համընդհանուր առողջապահություն, անվճար դպրոցական սնունդ եւ խնամք երեխաների հանդեպ, բարձր վարձատրվող աշխատատեղեր եւ «վատ մաքսատուրքերի» վերացում։

Նյուսոմը նաեւ խոստացել է, որ խոշոր ձվերը կլինեն անվճար, իսկ մազերի համար նախատեսված քսուքների համար կհատկացվեն սուբսիդիաներ, սակայն միայն «գեղեցկադեմ դեմոկրատների համար»։ Բացի այդ, քաղաքական գործիչը կողմ է արտահայտվել մարիխուանայի օրինականացմանը։

Հիշեցնենք, որ ամերիկյան կառավարությունը հոկտեմբերի մեկից գտնվում է «շաթդաունի» ռեժիմում, այսինքն՝ մասնակի դադարեցրել է իր աշխատանքը՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում Հանրապետական եւ Դոմոկրատական կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի հետ կապված մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են նաեւ առողջապահության ոլորտին։

Երկու կուսակցությունից էլ մեկմեկու հասցեին հնչել են մեղադրանքներ՝ «շաթդաունի» առաջացման եւ այն քաղաքական նպատակներով ձգձգելու մասով։