Վարչապետի աթոռից կառչած անձի նախորդ օրվա մտահղացումը՝ ընդդեմ Մայր տաճարի 10 «հոգևորական» ազգադավների արշավի կազմակերպումը, տապալվեց: Ըստ այդմ, ինձ թույլ տամ մեկ հռետորական հարց ուղղդել վարչապետ կոչեցյալին:
Հրապարակ թերթը գրել է․ Հռետորական, քանի որ արձագանք չեմ ստանալու և դրա ակնկալիքն էլ չունեմ ընդհանրապես: Հռետորական հարցի իմաստն էլ հենց այն է, որ պատսխան չի ակնկալվում: Կարող եմ ասել, որ դա գրավոր տեքստ կազմողների փոքրիկ զվարճանքներից մեկն է:
Ինչևէ, հարցս այն է, թե ի՞նչ իմաստ ուներ նախորդ օրվա միջոցառումը: Ենթադրենք, այդքան ժողովուրդ չէր հավաքվելու ու տաճարի տարածքը գրավվելու էր ոստիկանության կողմից: Իսկ հետո՞: Ի՞նչ պետք է տեղի ունենար դրանից հետո: Կոնկրետ ի՞նչ պետք է անեին «10»-ի անդամները:
Հերթական անօրինական պատարագն էին մատուցելո՞ւ և ցրվելո՞ւ, թե՞ նիստ էին անելու և իրենց միջից նոր կաթողիկոս էին ընտրելու: Թե՞ հավաքելու էին մնացած եպիսկոպոսներին ևս ու ոստիկանական ավտոմատների հսկողության ներքո պահանջելու էին գահընկեց անել Գարեգին Բ-ին և ընտրեին Վազգեն Բ-ին կամ, ասենք, Նավասարդ Ա-ին: Իսկապես, ի՞նչ էին անելու ոստիկանական ու ԱԱԾ-ական ուժերով շրջապատված՝ Մայր տաճար արշավող «10»-ի անդամները:
Այստեղ չեմ կարող չանդրադառնալ հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Այդքան ամիս այդ հարցով ֆեյսբուքյան գրառումներ և լայվեր անելուց հետո նա չէ՞ր մտածել հետոյի մասին: Թե՞ հենց միայն նրանց ուղարկել էր կաթողիկոսի հրաժարականի պահանջով քարտուղարկություն նամակ հանձնելու նպատակով։ Ու հետն էլ հաթաթա տալու, որ հաջորդ անգամ իրենք, չգիտես ում հետ միասին, «Մայր Տաճառի միջից աղոթելու են ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»:
Փաստորեն, աղոթելու են այն ժողովրդի և հոգևոր դասի համար, ովքեր անդառնալիորեն մերժեցին նրանց: Իհարկե, հաջորդ անգամ չի լինելու: Կամ, ավելի ճիշտ, երբեք չի լինելու, եթե Էջմիածին հասած կամ ինձ նման համացանցին կառչած մարդիկ մեկ մարդու նման 20206-ի հունիսի 7-ին մերժեն ՔՊ կուսակցությունը՝ դրանով մերժելով Նիկոլին և նիկոլիզմը: Իսկ եթե չմերժեն, ապա 10 ազգադավները մեծ հաջողությամբ կիրականացնեն իրենց խոստացածը: Բայց ներքին ինչ-որ զգացում հուշում է, որ չեն հաջողելու: Չեն հաջողելու, չնայած ողջ պետական ապարատի և այդ թվում՝ իրավապահ համակարգի, ինչպես նաև գլոբալիստական Արևմուտքի աջակցությունը:
Իսկ հիմա անցնեմ իշխանության ներկայացուցիչներից մի քանիսի գրառումներին: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկ. «Պատկերացնու՞մ եք այսպիսի բան Վազգեն Առաջինի կամ Գարեգին Առաջինի ժամանակ: Իհարկե, ոչ: Որովհետև Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի»: Անկեղծ ասած, ես էլ չեմ պատկերացնում, որ նախկինների կամ նախկինների նախորդների ժամանակ պետության ղեկավարը զբաղվեր ոչ թե իր անմիջական պարտականություններով, այլ եկեղեցու դեմ արշավ կազմակերպելով: Ու դա բավարար չէ, այդ արշավի առաջնորդողներ նշանակեր շատ ավելի հեղինակազրկված ու անփառունակ հոգևորականների (ասենք ժամանակին «ՀԺ»-ի կողմից անընդհատ հիշատակվող «Բենթլի Սամոյին»), քան Վեհափառն էր մի ժամանակ: Իհարկե, նախադեպ չունեցող երևույթ է, որ պետության ղեկավարի ցուցումով մի շարք «սրբազաններ» գրոհեն Մայր տաճարի վրա:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոն. «Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել ի պաշտպանություն Կտրիճի։ Սա այն խայտառակ աջակցությունն է, որ Կտրիճն ունի Հայաստանում՝ ընդամենը 2200 մարդ»։ Շարունակում է, թե, ի տարբերություն ընդդիմության, իշխանությունը կոչեր չի արել ու չի գնացել Մայր Աթոռ, կոչեր արել են 10 եպիսկոպոսները:
Այո, կոնկրետ այդ միջոցառման առումով վարչապետ կոչեցյալը կոչ չի արել, բայց բազմիցս է նման կոչեր հնչեցրել վերջին ամիսներին: Դա՝ մեկ: Երկրորդ՝ վարչական ապարատի միջոցով ապահովել է նրանց ուղեկցող մարդկանց գլխաքանակ: Եվ, ի դեպ, շատ ավելի քիչ է կարողացել հավաքագրել տալ: Երրորդ՝ 10 ազգադավներին ապահովել է հսկայական քաբնակությամբ ոստիկաններով ու ԱԱԾ-ականներով: Այնպես որ, ոչ թե «անհիմն են մնացած համեմատությունները», այլ անհիմն է իրենց սրտի ձայնին ունկնդիր՝ եկեղեցում հավաքված մարդկանց քանակի վերաբերյալ ձեռառնոցին:
Չբավարավելով մի գրությամբ՝ վերջինս շարունակել է տեքստ երկնելը. «Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ գործակալ կաթողիկոս ու չի ունենալու» (1)։ Կաթողիկոսի գործակալ լինելու ապացույցներ, չգիտես ինչու, իշխանությունը չի ներկայացնում՝ բավարվելով խոսքով, ինչն իրավական առումով իշխանափոխությունից հետո չի կարող չունենալ հետևանքներ: Դրան գումարած, որ իշխանության վերին օղակներում առկա է մեկը, որի առումով փաստաթուղթ է ներկայացվել կրկնակի գործակալ լինելու մասին: «Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու» (2)։ Բայց հայ եկեղեցին, չգիտես ինչու, կարող է ունենալ սրբապղծ արքեպիսկոպոսներ, որոնց հովանավորի գործող իշխանությունը: «Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ծառայել օտարի լծին ու չի ծառայելու» (3)։ Սրա պատասխանը նույնն է, ինչ տրվել է առաջին կետի առումով: «Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ անաստված, ուխտադրուժ կաթողիկոս ու չունի» (4): Սրա պատասխանի մի մասը տրվել է երկրորդ կետի առումով: Ինչ մնում է անաստվածության խնդրին, ապա ճիշտ կլիներ դրանց փնտրել հայոց եկեղեցու դեմ դավադրություն հյուսած անձանց շրջանում:
Կրկին չբավարարվելով գրածով՝ Չախոյանը շարունակում է առաջին հատվածի ոգով: Ստացվում է, որ «10»-ի անդամները գնացել էին Մայր տաճար ընդամենը մեկ այլ խումբ եպիսկոպոսների հետ խոսակցություն վարելու նպատակով: Ու ըննդիմությունն էլ խառնվել էր «երկու խումբ եպիսկոպոսների խոսակցությանը». դասականը կասեր՝ իյա, իրո՞ք… Ու կրկնում է նույն հեքիաթը, թե իշխանության կողմից չի եղել Մայր Աթոռի բակում հավաքվելու որևէ կոչ: Իսկ «10»-ի անդամներն էլ, բռնվե՛ք, «դիմումը հանձնելու համար շքախմբի կարիք չունեին»։ Փաստորեն, հարյուրավոր ոստիկաններն ու ԱԱԾ-ակաները հենց այնպես զբոսանքի էին գնացել Մայր տաճար: Ու հետն էլ իրենց շրջապատի մեջ պահելով ՝ պարզապես ուղեկցում էին «10»-ի անդամներին: Ու այդ ամենը տեղցի էր ունեցել պատահականորեն:
Եվ վերջապես հասանք զգացմունքայնության առումով «ամենաուժգին» գրությանը, որի հեղինակը մի կուսակցությունից մյուսին թռած Ալեքսանյանն է. «10 եպիսկոպոսներ Մայր Աթոռի առաջ պահանջեցին Կտրիճից հանգստի գնալ։ Եվ աստվածամերժի՝ Կտրիճին պաշտպանելու եկած թիմը չկարողացավ սա կանխել։ Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները»: Այս երիտասարդը (2025-ին ընդունված նոր օրենքով) փաստորեն տեղյակ չի եղել, թե ինչ հսկայական շքախմբով էին այդ 10 հոգին մտել Մայր տաճարի տարածք: Ու դա արել էին երևի ընդամենը եկեղեցու քարտուղաություն ինչ-որ դիմում հանձնելու նպատակով: Իսկ որ «10»-ի անդամները չորս կողմից պաշտպանված էին իրավապահներով՝ ինքը չի տեսել: Ինչպես կարող էր տեսնել, եթե այն, ինչ պետք է տեսնեին, հակասելու էր հետո գրվելիքին: Եվ քանի որ «չի տեսել»՝ հուշեմ, որ իսկական խայտառակությունը հենց «10»-ի պահվածքն էր, որ սկզբում երկար ժամանակ փակվել էին տաճարներից մեկում, իսկ հետո խայտառակ կերպով՝ իրավապահներով շրջապատված, հասել էին Մայր տաճարի բակ: Եվ երբ իրենց հետևորդները չկարողացան ջարդել տաճարի դուռը՝ այն պարզապես ներսից բացվեց, ամոթահար ինչ-որ թղթի կտոր հանձնեցին ու խայտառակված հեռացան այնպես, ինչպես եկել էին:
Հ․Գ. Ես հասկանում եմ, որ Նիկոլի շրջապատը ծանր է տանում իրենց առաջնորդի՝ արտաքին թշնամու կողմից խայտառակ պարտություն կրելը: Ու այդ պատճառով փորձում է դա փոխհատուցել ընդդիմությանը խայտառակություն վերագրելով: Բայց ինչպես կաթին սև ասելով՝ այն երբեք չի դառնա, նույնպես էլ ընդդիմությանը խայտառակություն վերագրելով՝ այն չի խայտառակվի: Հատկապես եթե խայտառակվողն իրականում հենց գործող իշխանությունն է:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել