Դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կա 1 վիրավոր, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներին՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ասում էին, որ վիրավորները 2-ն են։
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի կամ վիրավորների ինքնությունը։







Բաց մի թողեք
Ում ձիերն են մորթել Ծովագյուղում ու ցլիկի մսի անվան տակ իրացրել ԳՈՒՄ-ի շուկայում
Երևանում տուն է այրվում, ժամանել են 4 մարտական հաշվարկ․ Լուսանկար
ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը