Ռուսաստանի Հանրային պալատի համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևը Telegram-ի իր ալիքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է ««пида…с» այն բանից հետո, երբ նա ՌԴ ներկայացուցիչներին մեղադրել է Ղազախստանում մարդատար ինքնաթիռի կործանման մեջ։
Ինչպես հայտնի է, ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատների հետ՝ հունվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, որ ինքնաթիռի կործանման մեղքը «Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է դրված»։
Հանդիպման ընթացքում նա նաև պահանջել է պատժել մեղավորներին, ապահովել միջադեպի հետաքննության թափանցիկություն և «մարդկային վարքագիծ»։
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 29-ը ողջ են մնացել։ Զոհվածների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել «ողբերգական միջադեպի համար»։ Հաջորդ օրը Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին ինքնաթիռի կործանման պատճառը կոծկելու փորձի մեջ։







Բաց մի թողեք
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»