Երեսփոխան Բաբկենը այդ առավոտյան արթնացավ առանց քթի։ Հա, հա, քթի տեղում ուղղակի երկու ծակ էր, իսկ քիթը չկար։ «Գոնե չեն ասի քթի ծակ չունես», մտածեց մի պահ Բաբկենը ու նույնիսկ ժպտաց հայելու մեջ, բայց դրանից երեսն անսովոր տեսք ընդունեց, նույնիսկ տհաճ։
Հրապարակ թերթը գրել է․ «Չէ, սենց չի լինի, պետք է քիթը գտնել, այսօր հանձնաժողովի նիստին ցանցերի օրինագծի հարցն է», այդ անսովոր վիճակում ինքն իրեն սթափեցրեց Բաբկենը ու տանից շուտ դուրս եկավ, որ տանեցիները չտեսնեն իրեն այդ խայտառակ վիճակում։
Իրավիճակը իրոք լուրջ էր, առավոտ կանուխ էր, բայց մի երկու ժամից պառլամենտի շենքն արդեն մարդաշատ կդառնար: «Սաղ հեչ, ով ուզում ա թող տեսնի, բայց իրան չհանդիպեմ սենց վիճակում, կհիասթափվի ինձանից սենց քթով, այսինքն․․․ առանց քիթ․․․ էէէ, էս ինչ չէպէ դուրս եկավ», խառը մտքերով մտավ շենք։
Մի փոքր հույս էր տալիս այն, որ ինչ որ մեկի մոտ էլ էր նույն խնդիրը առաջացել, բայց Բաբկենը չէր հիշում ու՞մ հետ ու ո՞րտեղ էր դա պատահել, հիշում էր միայն, որ քիթը գտնվել էր։ «Իմն էլ կգտնենք», աշխատասենյակում դիմակը հանելուց վստահ առկայծեց Բաբկենի ուղեղում։ «Է՜,է,է, նայելու բան չի։
Գոնե էն լրագրող բոբիկ վախտս եղած լիներ, նորմալ կլիներ, նույնիսկ կսազեր։ Հիմա լռիվ քրինժ ա՝ եքա գործի մեջ, եքա պաշտոն, լուրջ գործեր, տուն, տեղ, սիրած, շոֆեր, գյուղապետարանի ամեն անկյունում Նիկոլի նկարի կողքը իմ նկարն ա, ես՝ առանց քիթ։
Չէ, անհապաղ գտնել էդ անտերը», արդեն բարձրաձայն ասաց ինքն իրեն, սարսափով պատկերացնելով, որ գյուղապետարանի պատերին կախված իր նկարներից քիթը անհետանում է։ Դա կարիերայի վերջն է, համենայն դեպս հանձնաժողովի ղեկավարի աթոռից հաստատ կթռնի։ Ով ա՞ տեսել առանց քիթ հանձնաժողովի նախագահ։
Հասարակ դեպուտատն էլ վատ չի, բայց տե՞նց սրընթաց անկում․․․ Բաբկենը թերթում էր իր լրագրողական նյութերի արխիվը, որը չէր բացել 2019 թվականից, կորած քթի պատմությունն էր ման գալիս, որ ինչ որ տեղ կարդացել էր։
Մի պահ կարոտի զգացումով կանգ առավ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույցի ֆոտոյի վրա, որտեղ քիթը շատ գեղեցիկ թվաց իրեն։
Այն ժամանակ նա ավելի հաճախ էր մուտք գործում վարչապետի աշխատասենյակ, քան հիմա․ «Հիմա սկի քի՜թ չունեմ»։
«Կա քիթ՝ կա պետություն, չկա քիթ՝ չկա պետություն», լրացնում էր վարչապետի միտքը Բաբկենը ու լարված մտածում, թե ինչ է ասելու հանձնաժողովի նիստին, ինչպե՞ս է արդարացնելու ՀԵՑ-ի խլում․․․ պետականացումը։ Մտքով բան չէր անցնում։ Ախր, երբ լրագրող էր, նա իր ամբողջ էությամբ դեմ էր նման տնտեսական մեթոդներին, հիմա պետք է արդարացնի։
Միգուցե ՀԵՑ-ի բաժնետոմսերը խլենք, մանր-մանր վաճառե՞նք։
ՔՊ-ականներին 90 տոկոս զեղչ կանենք, լիքը մարդ կմտնի ՔՊ, շեֆը գոհ կլինի։ Բա որ հանկարծ դաշնակները իրանց թալանած 4 միլիարդ դոլարներով գան առնե՞ն։
Պետք է օրենքի մեջ նախատեսել, որ թալանած փողերով գնելու դեպքում գործակիցը լինի 5։ Չէ, բա ՔՊ-ականները ո՞նց գնեն։ Դե թալանածը թալանելը թալանել չի։
Մտքի գոհարներն իրար հետևից շարվելով դառնում էին վզնոց, երբ ընդունարանից աղմուկ եկավ։
«Շեֆ ջան, խլնքոտ մեկն ա եկել, ասում ա ձեր քիթն ա, ուզումա մտնի», ծվծվաց բարձրախոսից, դուռը բացվեց ու օօօօ, այ քեզ․․․ պահոո, քիթը մտավ ներս, հետևից չքնաղ ծվծվիկը, բայց տեսնելով շեֆի դեմքը, «վայ, մամա ջան» ասելով, դուրս փախավ։ Երեսփոխանը աչքերը չռած նայում էր իր քթին, որը, ի դեպ, զգալիորեն գեղեցկացել էր։
«Շեֆ ջան, բա սմս չե՞ս ստացել։ Երեկ ՔՊ-ի քաղխորհրդում Արայիկը առաջարկեց, որ էս Ալիևի թեմայից շեղենք հասարակությանը, ինձ բերենք առաջին պլան, ժողջանը դրա մասին խոսա, թերթերը գրեն, ֆեյսբուքներում հաչան։ Շեֆը գրել ա ֆեյսբուքում, ամբողջ երկիրը արդեն գիտի իմ մասին։
Պրես ռելիզն էլ արդեն թողարկել են։
Մի քանի օր առանձին ենք ֆռֆռալու, որ չերևամ։ Ես էսօր գնում եմ Սևան, վրես դուրս ա տալիս էս շոգից», – արագ-արագ ասաց քիթը ու դուրս եկավ։
Արդեն պլավկիով էր կորածը։
«Ջա՜ն, ամեն ինչ տեղը ընկավ», մտածեց Բաբկենը, նույնիսկ տրամադրությունը մի փոքր բարձրացավ, քանի որ քիթը զգալիորեն գեղեցկացել էր։ «Դաշնակների շարունակվող թալանի շրջանակներում գողացվել է Բաբկենի քիթը։ Իշխանությունների պատասխանը սրան սպասել չի տա՝ հետ ենք բերելու հատիկ առ հատիկ», լայքեց նա շեֆի ֆեյսբուքյան գրառումը։
Ռոբերտ Տեր-Առաքելյան







Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել