Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի խաղաղությունը հաստատվել է Արցախի հայաթափումից հետո, այսինքն արդեն երկու տարի։
Այսինքն, գոյություն ունեցող խաղաղության հաստատման հիմքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից անդադար թմփկահարվող հայտնի և անհայտ փաստաթղթերն են, այլ բացառապես Արցախի բռնազավթումը։ Եվ դա շատ լավ գիտի նաև միջազգային հանրությունը, որ Արցախի հայաթափումից հետո հայ-ադրբեջական ռազմական բախման հավանականությունը հասել էր նվազագույնի, այնպես, ինչպես բոլոր կոնֆլիկտներում, երբ կողմերից մեկը հաղթում է և հասնում է իր նպատակին, դրան հաջորդում է խաղաղությունը։
Նույն տրամաբանությամբ, 1994թ․ հետո պատերազմի բացակայության հիմքը ոչ թե ստորագրված փաստաթուղթն էր, այլ Արցախյան պատերազմում մեր ջախջախիչ հաղթանակը։
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքը, պատճառը, նպատակը եղել է Արցախը։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ Արցախի հարցը փակելով է հասել խաղաղության՝ միայն և բացառապես։
Եվ Արցախի հարցը փակելու այդ պրոցեսը սկսվել է Լաչինի միջանցքի փակմամբ և ավարտվել Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Արդյունքում, արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի։
Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով, մնացած ամեն ինչ կեղծիք է, հատկապես՝ իշխանությունների կողմից խաղաղության և պատերազմի մասին անիմաստ և անբովանդակ քննարկումները։
Մեսրոպ Առաքելյան






Բաց մի թողեք
Օրենք ընդունեք վարչապետի կամքը օրենքի աստիճան բարձրացնելու մասին․ Լևոն Ջավախյան
Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, իսկ հալածանքներն անցողիկ են
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար