13/01/2026

Հայաստանում գործող քահանաների թիվը 250 է, սփյուռքում գործում է 239 քահանա, տիրադավները ոչինչ են

Իշխանությունը փորձում է որպես աշխարհացունց իրադարձություն ներկայացնել որոշ քահանաների միանալը տիրադավների խմբին և փորձում է ուռճացնել միացողների ցանկը` դրանում ներառելով կարգալույծ քահանաների, որոշ սարկավագների:

Մենք ճշտեցինք, թե ովքեր են հանուն Փաշինյանի եկեղեցուն դավաճանած քահանաները: Նրանք բոլորը տիրադավ առաջնորդների թեմերից են: Ակնհայտ է, որ 10 եպիսկոպոսների վրա «պլան» է դրվել և նրանք հատ հատ «աշխատել» են իրենց ենթակայությամբ գործող քահանաների վրա ու թերևս շարունակում են «աշխատել»:

Եվ քանի դեռ նրանք թեմակալ առաջնորդներ են, ավելի մեծ ազդեցություն ունեն քահանաների նկատմամբ, քան Վեհափառը: Եվ այսպես տիրադավ քահանաների ցանկն է.

Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան-Արմավիրի թեմ (Սիոն) Տեր Մկրտիչ քահանա Մուշադյան-Արմավիրի թեմ (Սիոն) Տեր Մովսես քահանա Աշուրյան-Արմավիրի թեմ (Սիոն) Տեր Պողոս քահանա Միքայելյան-Մասյացոտնի թեմ (Գևորգ) Տեր Գալուստ քահանա Սահակյան-Վայոց ձորի թեմ (Աբրահամ) Տեր Անուշավան քահանա Կոշեցյան-Արարտյան թեմ (Նավասարդ) Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան-Վայոց ձորի թեմ (Աբրահամ) Տեր Արարատ քահանա Օրդոյան-Արարտյան թեմ (Նավասարդ) Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան-Արարտյան թեմ (Նավասարդ) Տեր Աշոտ քահանա Սաֆարյան-Արարտյան թեմ (Նավասարդ) Տեր Պարթև քահանա Մուրադյան-Արարտյան թեմ (Նավասարդ) Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան-Արարատյան թեմ (Նավասարդ) Տեր Զգոն քահանա Աբրահամյան-Արարտյան թեմ (Նավասարդ) Տեր Ժիրայր քահանա Խաչատրյան -Կոտայքի թեմ (Առաքել):

Ի դեպ, Հայաստանում գործող քահանաների թիվը 250 է, սփյուռքում գործում է 239 քահանա: