25/01/2026

Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել:

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները համատեղ ծառայություն իրականացնելիս Եղվարդի խճուղու հասցեներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա» մակնիշի մեքենան:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում կա առանց ակցիզի 6 արկղ՝ ընդհանուր 72 շիշ օղի: 38-ամյա վարորդը հայտնել է, որ օղին ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով:

Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: