ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այս հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Ավելի ուշ սոցցանցի իր էջում Ասլանյանը մի քանի անգամ նույն գրառման սքրինշոթն է հրապարակել՝ տեղեկացնելով, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:
Ասլանյանի հրապարակած սքրինշոթը՝ ստորև.







Բաց մի թողեք
Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, իսկ հալածանքներն անցողիկ են
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար
Սիրելի հայրենակիցներ՝ մի խաբվեք, հարգելի իշխանություններ՝ մի խաբեք