Ամերիկացի թավջութակահար Բրայան Քինգ Ջոզեֆը մեղադրել է հոլիվուդյան հայտնի դերասան ու երաժիշտ Վիլ Սմիթին՝ սեքսուալ ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Դատական հայցն ընդդեմ Սմիթի ներկայացվել է Լոս-Անջելեսի դատարան։ Համաձայն գործի նյութերի, ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 25 թվականին՝ Լաս-Վեգասում, որտեղ Սմիթը հրավիրել է, որ Ջոզեֆը մասնակցի իր երաժշտական տուրին։
Բրայանի բացակայության ընթացքում գործատուի կողմից տրամադրված հյուրանոցի համար մուտք է գործել անհայտ մեկն ու թողել գրություն հետեւյալ բովանդակությամբ․ «Բրայան, ես կվերադառնամ ոչ ուշ, քան 5։30-ին։ Կլինենք միայն մենք երկուսով»։
Ապա սրտիկ է նկարված եղել ու ստորագրույուն՝ «Սթոուն Ֆ․»։ Այն բանից հետո, ըստ Բրայանի, երբ ինքը այդ մասին հայտնել է գործատուին՝ իրեն աշխատանքից ազատել են։
Նա պահանջում է բարոյական եւ ֆինանսական ինչպես նաեւ՝ իր բարեհամբավությանը հասցված վնասների հատուցում։

Դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը՝ Վիկտորիային, մահացած են գտել Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկում, հաղորդում են TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, և NBC Bay-ը՝ հղում անելով աղբյուրին։
TMZ-ի աղբյուրի համաձայն՝ կնոջ մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ի առավոտյան Fairmont San Francisco հյուրանոցում։
Ոստիկանությունը հյուրանոց է ժամանել առավոտյան ժամը 4-ի սահմաններում, որին հետևել են շտապօգնության աշխատակիցները և դատաբժշկական փորձագետը։ Մահվան պատճառը դեռևս պարզված չէ։ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության դեպարտամենտը հետաքննություն է անցկացնում։
Վիկտորիան Թոմի Լի Ջոնսի և նրա նախկին կնոջ՝ լուսանկարիչ Քիմբերլի Քլաֆլիի երկու երեխաներից մեկն է։ Զույգն ունի նաև 43-ամյա որդի՝ Օսթին Ջոնսը։ Վիկտորիան սկսել է դերասանական գործունեությունը փոքր տարիքից, հաղորդում է People-ը։ 2002 թվականին նա հոր հետ միասին նկարահանվել է «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմում, որտեղ գլխավոր դերում խաղում էր Ուիլ Սմիթը։ Նա նաև մասնակցել է դեռահասների համար նախատեսված հայտնի «Մեկ ծառի բլուր» սերիալի նկարահանումներին։







Բաց մի թողեք
Հունվարի 2-ի աստղագուշակ․ Օրը կբերի բազմաթիվ պայծառ պահեր
Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին
Պա՜պ, ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ․ Մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները