Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11- ի ցերեկը և երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է տեղեկացրել սպասվելիք եղանակի մասին` նշելով, որ առաջիկայում հզոր անտիցիկլոն է սպասվում։






Բաց մի թողեք
ՔՊ-ականները սրտիկ անել են սովորում․ Լուսանկար
Ուղիղ․ Մայր Տաճարում կիրակնօրյա պատարագ է. Ի՞նչ տեղի կունենա այսօր․ Տեսանյութ
Վարդի թերթիկներով սիրելի կոկտեյլը․ Սեյրան Օհանյանի կինը լուսանկար է հրապարակել