«Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի ներսում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն։ Ավելին՝ տեղակալներից Գագիկ Հարությունյանը արդեն ազատման դիմում է գրել եւ հեռացել է համակարգից։ Սիրո Ամիրխանյանին համակարգում ճանապարհ անցած ու հոգեհարազատ անձ չեն համարում. ուստի դատելով իրավիճակից՝ շատերը կլքեն կառույցը։
Ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկություններին, նշեց, որ Գագիկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից, իսկ մյուս տեղակալները շարունակում են իրենց աշխատանքը»:






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է