«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը. տեղեկությունը Radar Armenia-ին հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Փաստաբանի ենթադրությամբ, հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի, ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի մասին. «Ենթադրում եմ՝ այո. հայտարարությունից օրեր անց կանչեցին հարցաքննության»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ բոլոր հարցերին տրվել են պատասխաններ. «Սեֆիլյանը թաքցնելու բան չուներ։ Նա դեռ սկզբնական փուլում է հարցաքննվել։ Միայն ասեմ, որ Սամվել Բաբայանի հայտարարությունները տարօրինակ են և անակնկալ Ժիրայր Սեֆիլյանի համար։ Նախ, իրական չեն, հետո էլ՝ ինչու է 25-26 տարի անց նման բաներ հայտարարել»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին: Այս մասին կան նաև բազմաթիվ ցուցմունքներ։






Բաց մի թողեք
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր
Եթե լրատվամիջոցների կողմից ճնշում չլիներ, Միքայել Սրբազանի վիրահատությունը էլի ձգձգելու էին
Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն․ Լուսանկար, Մտքեր