Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկին հարակից չբնակեցված տանը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։28-ին, մարվել՝ 07։48-ին։ Այրվել են տունը (մոտ 300 քմ) և նկուղը՝ մասամբ:







Բաց մի թողեք
Առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են բազմաթիվ բնակավայրեր
ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք․ «Հանրային հսկող»
Խոշոր հրդեհ Երևանում, բարձրահարկ շենքի 7-րդ հարկից ծխահարված տատիկին իջեցրել են փրկարարները․ Լուսանկար