01/01/2026

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ Լուսանկար

Դեկտեմբերի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուր Մ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։