«Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հետին թվով հրաման արձակվել, որ ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։
«Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են արվում փոփոխությունները: Որևէ հետին թիվ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա, որոշումը բաց հրապարակված է»,- նշեց նա։
Արձագանքելով այն հարցին, թե ինչքանո՞վ է վնասակար դրանց կիրառումը՝ նախարարն ասաց. «Ես չեմ դրա գնահատողը, կա մասնագիտական կառույց, որը, ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որևէ մարդու առողջությանը հասցված վնասի ռիսկերից, կայացնում է որոշում՝ ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե չէ: Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին»:
Ավանեսյանը նշեց, որ կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ. «Կյանքը փոփոխվում է, և առաջանում են որոշակի իրավիճակներ և անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոխելու, կապը այդքանն է»:






Բաց մի թողեք
Ահա 5 եղանակ․ Ինչպես վերափոխվեց առողջապահությունը Եվրոպայում 2025 թվականին
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը