Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում, բախվել է 12 տրանսպորտային միջոց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 հոգի հոսպիտալացվել է։
Ըստ դեպքի վայրում հավաքված վարորդների՝ վթարի պատճառը եղել է մառախուղն ու մերկասառույցը, իսկ, ըստ լրատվամիջոցի, նաև՝ դրան գումարած որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը։







Բաց մի թողեք
Երևանում տուն է այրվում, ժամանել են 4 մարտական հաշվարկ․ Լուսանկար
ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա