Հոկտեմբերի 6-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հերթական ծեծկռտուքն էր եղել։ Միջադեպին մասնակցող կողմերը գյուղի երկու հակամարտող թիմերի ներկայացուցիչներն են։
Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Փարաքարում շարունակվում է լարվածությունը՝ ձևավորված երկու ազդեցիկ խմբերի՝ Գրիգորյանների և Ախտոյանների միջև։ Իրավիճակն ավելի լարվեց Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո։
Ծեծկռտուքից հետո Մերձավանի 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ տեղի ունեցան, ՔԿ-ն «Հրապարակ»-ին հոկտեմբերի 9-ին պաշտոնապես հայտնեց՝ սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ` 1 անձ ձերբակալվել է։
Այս քրեական վարույթը իրավական տեսանկյունից առնչություն չունի Վալոդյա Գրիգորյանի սպանության վարույթի հետ, սակայն, ըստ էության, տեղի ունեցող կրիմինալ դեպքերը Գրիգորյան-Ախտոյան դարավոր թշնամանքի հետեւանքն են։ ՔԿ-ից մեզ այլ տեղեկություն հրաժարվեցին տրամադրել, թե` ինչու են վարույթը հարուցել սպանության նախապատրաստության հատկանիշներով։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են՝ Քննչական կոմիտեն ոչ լիարժեք տեղեկություն է տրամադրել, յուրաքանչյուր կողմից 7-ական մարդ է ձերբակալվել: Այսինքն, քրեական վարույթի շրջանակում 14 ձերբակալված կա։






Բաց մի թողեք
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր
Եթե լրատվամիջոցների կողմից ճնշում չլիներ, Միքայել Սրբազանի վիրահատությունը էլի ձգձգելու էին
Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն․ Լուսանկար, Մտքեր