03/01/2026

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկապակցվածությունը Երևանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի արտահանմանը հայաստանյան շուկա։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում 907-րդ ուղղման վերացմանը՝ Հաջիևն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ աշխատում են խաղաղության ամրապնդման ուղղությամբ:

«Սակայն Կոնգրեսում ոմանք միանգամայն ավելորդ օրենսդրական ակտեր են ներկայացնում, որոնք խտրականություն են սերմանում»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Բաքվի փոխգործակցությունը հաջող է ընթանում: