Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:






Բաց մի թողեք
Արտակարգ դեպք, Էջմիածնում 36-ամյա հարսը դա նակով hարվածել է սկեսրոջը և ամուսնուն, վերջինն էլ՝ կնոջը
Կալանավորվել է Մովսես Քարտաշյանը, ով է դատելու մյուսներին
Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո դատավորը վարույթը կասեցրել է