Հոկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Սևակ Մ․-ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ա․-ի վարած մարդատար «ԳԱԶել»-ը։
Բախման հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա, իսկ «Volkswagen Tuareg»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հնարավոր է դեպքի փաստով փաստաթղթեր ձևակերպվեն Պարեկային ծառայությունում, այլ ոչ թե քննչական բաժնում։







Բաց մի թողեք
Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ
Արտակարգ դեպք՝ Լոռիում, «թnւնավորում շմnլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց
Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար