Մեքսիկան մերժել է միգրանտներ տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռին վայրէջք կատարել իր տարածքում։
Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու ներկայացուցիչների և իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Գվատեմալա մեկնող ռազմաօդային ուժերի երկու C-17 ինքնաթիռներ հունվարի 23-ի երեկոյան ԱՄՆ-ից տարհանել են 80-ական մարդ։ Սակայն երրորդ ինքնաթիռը, որը պետք է թռչեր Մեքսիկա, այդպես էլ օդ չի բարձրացել։
Արտաքսման համար անհրաժեշտ է ընդունող կառավարության համաձայնությունը, իսկ Մեքսիկան հրաժարվել է այդ համաձայնությունը տալ։






Բաց մի թողեք
Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը
Եվրոպան պատրաստ է մինչև 15,000 զինվոր ուղարկել Ուկրաինա․ Welt
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար