Հայ առաքելական եկեղեցին եւ հոգեւոր դասը միակ ուղղությունը չեն, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ասում են` ընտրություններին ընդառաջ, պետական համակարգն աշխատում է բոլոր ուղղություններով։
«Հրապարակը» գրում է․ Դիցուք, վերջին շաբաթներին «փնտրում, հայտնաբերում են» փոքր ձեռնարկատերեր-գործարարների եւ հարկային ստուգումների արդյունքում խոշոր տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ՝ փորձելով առաջիկա զարգացումներից առաջ «հնազանդեցնել» նրանց, հակառակ դեպքում կտանեն սնանկության։
Իհարկե, ՊԵԿ-ը հերքում է նման տեղեկությունները՝ ասելով, թե պարբերական եւ հերթական ստուգումներ միշտ են անցկացնում եւ անակնկալ այցեր միայն ընդդիմադիրների մոտ չեն ունենում, սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից հատկապես վերջին շաբաթներին բազում բողոքներ ենք ստանում, որ հարկայինից իրենց այցի են գալիս։
Ավելին` 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում, ինչին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է