Մարտի 25-ին Կոտայքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավարի Ֆ. Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է, որը մի քանի հնդիկների հետ բնակվում էր նշված հասցեում:






Բաց մի թողեք
ՀՅԴ-ն որոշում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը
Իրանում հայ ցուցարար է սպանվել. Լուսանկար
#Ուղիղ․ Փաշինյանը պաշտոնանկ արված Գեւորգ Սրբազանի հետ պատարագի է մասնակցում