Մայիսի 23-ին Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին։
Տեղում պարզվել է, որ նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Մ.-ն, ով տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Բիդեք» ՍՊԸ-ին պատկանող՝ նոր կառուցվող այդ շենքում՝ որպես բանվոր։






Բաց մի թողեք
Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է․ ինչ է պետք անել քարտ ձեռք բերելու համար
Ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն. Լուսանկար․ #ՄերՁևով
EuroNews. Բաքվի «Սպիտակ քաղաքը» ցույց է տալիս, թե ինչպես է մարդակենտրոն պլանավորումը վերաձևավորում քաղաքային կյանքը