Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մելիքյանի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մհերյանի վարած «Mercedes ML» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Մհերյանն ու Ն․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։







Բաց մի թողեք
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր
Եթե լրատվամիջոցների կողմից ճնշում չլիներ, Միքայել Սրբազանի վիրահատությունը էլի ձգձգելու էին
Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն․ Լուսանկար, Մտքեր