Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին:
Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:







Բաց մի թողեք
ՀՅԴ-ն որոշում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը
Իրանում հայ ցուցարար է սպանվել. Լուսանկար
#Ուղիղ․ Փաշինյանը պաշտոնանկ արված Գեւորգ Սրբազանի հետ պատարագի է մասնակցում