Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կյուսյու կղզու մոտ, 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ, հայտնել է Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Նախկինում հաղորդվում էր, որ գրանցվել է 6,9 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կյուսյու կղզու Միյաձակի պրեֆեկտուրայի մոտ, օջախն ընկել է օվկիանոսի հատակի 30 կմ խորության վրա:
Ճապոնիայի իշխանությունը տեղացիներին կոչ է արել շուտափույթ լքել ափամերձ տարածքները:
Ըստ սեյսմոլոգների՝ Կագոսիմա, Կոչի, Միյաձակի, Օիտա և Էհիմե պրեֆեկտուրաներում ալիքների բարձրությունը կարող է աճել:
Նշվում է, որ առաջին ալիքներն արդեն կարող են հասնել այս շրջանների ափերին։ Զոհերի և ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան:
Կյուսյուում աղետի պատճառով դադարեցվել է Շինկանսեն արագընթաց գնացքների աշխատանքը։ Ստուգվում են տարածաշրջանում տեղակայված Սենդայի և Իկատայի ատոմակայանները։






Բաց մի թողեք
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»