Դոնի Ռոստովում մի քանի բազմաբնակարան շենք է վնասվել ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։
Այս մասին Telegram-ալիքում հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
«Ռոստովում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Թելմանի և Լերմոնտովսկայա փողոցներում մի քանի բազմաբնակարան շենք է վնասվել։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները, Ռոստովի վարչակազմի ներկայացուցիչները։ Այս պահին տեղեկություն կա մեկ վիրավորի մասին, տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Միաժանանակ RT-ն հայտնում է, որ Դոնի Ռոստովում բնակելի շենքին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:
SHOT-ի տվյալներով՝ ԱԹՍ-ն բախվել է տանիքին, վնասվել է առնվազն 10 բնակարան։
Սոցցանցային տեղեկատվության համաձայն՝ շենքից 50 մարդ է տարհանվել։
Ականատեսների խոսքով՝ պայթյունից առաջ լսվել է ձայն, որը բնորոշ է ԱԹՍ-ին:
Ավելի ուշ Սլյուսարը հայտնել է, որ թարմացված տեղեկատվության համաձայն՝ երկու վիրավոր արդեն տեղափոխվել է քաղաքային բժշկական հաստատություններ։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր։ Եվս 11 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց՝ վնասվածքներով։






Բաց մի թողեք
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ
Վաշինգտոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Վենեսուելայի վրա հարձակման մասին
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը