ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Եվ այսպես արդեն որերրորդ տասնամյակն է, հարյուրամայկն ու միգուցե՝ հազարամյակն է՝ հաջորդ սերնդին կտակում ենք ծանր բեռ ու միայն հույս, որ ինչ-որ ապագայում՝ անորոշ մի օր, մեր ազգի անունից որոշում ընդունող մարդիկ էլ ողջախոհ կլինեն, իրատես ու ազգասեր …
Այս քաղաքակրթական կրկնվող վերադարձում միայն մի բան է, որ անփոփոխ է մնում՝ ուղեղն արհամարհելու, հույզերին տրվելու, ակնհայտը տեսնել չցանկանալու և խաղաղության պատրանքով ու օրվա հաճույքով ապրելու, այլ կերպ ասած՝ չհասունանալու մեր ներքին մղումն է …
Պատմությունն էլ ոգի ունի, և այն չի ներում ոչ դահիճին, ոչ էլ պատրանքներով ապրողներին»:






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա