25/01/2026

Պենտագոնը դեռեւս որեւէ հրաման չի ստացել ռազմական գործողությունների նախապատրաստվելու  համար

Պենտագոնը դեռեւս որեւէ հրաման չի ստացել Գրենլանդիայում ռազմական գործողությունների նախապատրաստվելու  համար։

Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը մշակում է տարբեր սցենարներ՝ տարբեր անկանխատեսելի իրավիճակների համար, սակայն կոնկրետ հրահանգ ռազմական գործողություն իրականացնելու մասին, դեռ չի տրվել։

Պարբերականը նշում է, որ վերլուծաբանները նկատում են, որ ամերիկյան բանակի համար առանձնապես մեծ բարդություն չի լինի ուժային գործողություն իրականացնելու Գրենլանդիայում։

Միաժամանակ նաեւ հայտնի է դարձել, որ ամերիկյան ռազմական բարձրաստիճան շրջանակներում դժգոհ են այն հայտարարություններից, թե հնարավոր է Գրենլանդիան օկուպացվի։